Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.02.2014 | 00:50

Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հիվանդությունը վանում է քունը։ Մտահոգ տքնությունը փախցնում է քունը։ Հարուստը տանջվում է ունեցվածք կուտակելու համար և հանգստանալիս հագենում է շվայտորեն վատնելով այն։ Աղքատն աշխատում է զրկանքներով և հանգստանալիս էլ կարիքի մեջ է մնում։ Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի։ Շատերը կործանվեցին ոսկու պատճառով և կանգնեցին հենց իրենց կորստի դեմ հանդիման։


Սիրաքի իմաստությունը 34.1-6

Դիտվել է՝ 4778

Մեկնաբանություններ